Պաշտոնաթողությունից հետո կարող եք շարունակել օգնել ձեր ամուսնուն աղանդի քարոզ անելու գործում․Գևորգ Գրիգորյան

«ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը ասում է «…այո՛, դիերը պատշաճ վիճակում պահված չեն եղել Աբովյանի դիահերձարանում, բայց սա չպետք է դառնա քաղաքական էժան շահարկման առարկա»:Տիկի՛ն նախարարի պաշտոնակատար, դուք թերանում եք ձեր պաշտոնական և մասնագիտական (չնայած մասնագետ էլ չեք) պարտականություններում՝ 1. դուք չեք կարողանում վերահսկել առողջապահության ոլորտային գործընթացները, որովհետև եթե կարողանայիք, ապա դիերը չէին հայտնվի այդ վիճակում և վաղուց փորձաքննությունը ավարտված կլիներ, իսկ մարմինները հանձնված կլինեին հարազատներին, 2. դուք չեք տիրապետում ոլորտային կառույցների տեխնիկական և մասնագիտական ռեսուրսներին, որովհետև եթե տիրապետեիք, ապա կիմանայիք, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Աբովյանի մասնաճյուղում չկա այնպիսի սառնարան, որը հնարավոր կլինի օգտագործել այդ քանակի դիերը պատշաճ պահելու համար, 3. դուք ներողություն եք խնդել հանրությունից և ընդունել եք ձեր թերացումն ու սխալը:Իսկ ձեր կարծիքով, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնական և մասնագիտական թերացումները ինչպե՞ս պետք է մեկնաբանվեն, եթե ոչ քաղաքական ենթատեքստով:Լքե՛ք քաղաքական պաշտոնը և ձեր թերացումները այլևս չեն քաղաքականացվիՀ.Գ. պաշտոնաթողությունից հետո կարող եք շարունակել օգնել ձեր ամուսնուն աղանդի քարոզ անելու գործում՝ իմ իմանալով այնտեղ պակաս չեն վարձատրում» ։Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է բժիշկ Գևորգ Գրիգորյանը։