Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 425 նոր դեպք, առողջացել է 714 մարդ

Հայաստանում մայիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք, առողջացել է 714 քաղաքացի, մահացել է 14-ը: Մեկ օրում կատարվել է 3964 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 004 873-ի: 

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 218325 դեպք, որոնցից 202273-ն առողջացման, 4192-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 10828 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1032 է:

ՀՀ կառավարության հունվարի 11-ի որոշմանհամաձայնկորոնավիրուսայինհիվանդության տարածման ռիսկընվազեցնելու նպատակով 2020 թվականիսեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականիհունվարի 11-ը սահմանված կարանտինըերկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։