Հարգելի լրագրողներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ. Աշոտ Անդրեասյան

ԲՀԿ ԵՄ նախագահ Աշոտ Անդրեասյանը գրում է.
«Հարգելի լրագրողներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։
ՀՀ-ում վերջին ժամանակներս տիրող ռազմաքաղաքական լարված իրավիճակն ապացույց եղավ այն փաստի, որ հայ լրագրողները կատարում են դժվարագույն մասնագիտության պարտականությունները ցանկացած աստիճանի վտանգի պայմաններում։
Այսօր, երբ հանրության որոշ շերտերի հեշտությամբ մոլորության մեջ են գցում Soft Power-ի կիրառմամբ, Ձեր անաչառ լուսաբանման և պրոֆեսիոնալ աշխատանքի դերը մի քանի անգամ ավելի կարևոր է դառնում թե հասարակության անվտանգության, թե պետականամետ աշխատանքի տեսանկյունից։
Մաղթում եմ անվտանգ և արդյունավետ աշխատանքային գործունեություն։ Թող այսուհետ Ձեր հրապարակումները լինեն միայն բարի, դրական իրադարձությունների և ՀՀ վերելքների, հաջողությունների վերաբերյալ»։