Քիմ Քարդաշյանը նոր սիրավեպ ունի

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամուսնալուծությունը դեռևս ընթացքի մեջ էր, բայց Քիմը, կարծես, որոշեց չսպասել պաշտոնական ամուսնալուծությանը ու արդեն պատրաստ է նոր սիրավեպի: Տաբլոիդները լի են Կարդաշյանի նոր սիրավեպի մասին վերնագրերով: Այդպիսով, ու՞մ է հաջողվել գրավել Քիմի նոր-նոր կոտրված սիրտը. ինչպես վստահեցնում է Daily Mail-ը, Քիմի նոր ընտրյալը CNN հեռուստահաղորդավար, փաստաբան և քաղաքական գործիչ Վան Ջոնսն է, որը Քարդաշյանների ընտանիքի վաղեմի ընկերն է:

Այնուամենայնիվ, քչերն են հավատում Քիմի և Վանի հարաբերությունների անկեղծությանը: Բանն այն է, որ Քարդաշյանը այժմ ակտիվորեն պատրաստվում է փաստաբանի լիցենզիա ստանալուն, ուստի սոց. ցանցերի օգտատերերը վստահ են, որ նա պարզապես օգտագործում է հաջողակ փաստաբանին՝ ոլորտի ազդեցիկ մարդկանց աջակցությունը ստանալու համար: