Սարդարապատից վատ վիճակում չենք, բայց այդ ժամանակ եղավ հաղթանակ, քանի որ եղավ միասնություն. Տիգրան Բալոյան

«Հիմաամենակարևորնայնէ, որժողովուրդըպետքէգահամերաշխության: Որքանէլվատվիճակումլինենք, Սարդարապատիցվատվիճակումչենք, երբսովածևանօգնականէինք, բայցայդժամանակեղավհաղթանակ, քանիորեղավմիասնություն, հիմապառակտումըխորանումէ, եստեսնումեմ, որդաուղղորդվածմիտումէ, ինչընշանակումէ, որինչորմեկըմեզպատերազմէհայտարարելներքինպառակտմանմիջոցով: Պառակտումըհայազգիհամարքաղցկեղինմանմիբանէ».ՀայաստանիներկաբարդիրավիճակիևլուծմանճանապարհներիվերաբերյալայսպիսիմոտեցումունիՏիգրանԲալոյանը։

Նա «Ստատուս հոլդինգի» համահիմնադիրն է, քաղցկեղով հիվանդ երեխաների փրկությանն ուղղված «FUND 100» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի դասախոս և Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տնօրենը։ Տիգրան Բալոյանը մինչ օրս քաղաքական բոլոր զարգացումներին հետևել է կողքից, քանի որ հայոց բանակում ծառայությունից հետո սկսել է հիմնականում բիզնես ոլորտում գործունեություն ծավալել՝ սկզբում հիմնել է ուղևորափոխադրող ընկերություն, որից հետո՝ երկար տարիներ սիրելի աշխատանք գովազդի ոլորտում: Նրա եռանդն ու հայրենասիրությունը տեսնելով՝ շատերն են միշտ զարմացել, թե Տիգրանն ինչո՞ւ չի զբաղվում քաղաքականությամբ, բայց ինչպես ինքն է նշում. «Ամեն բան իր ժամանակն ունի»:

«Եսչէիզբաղվումքաղաքականությամբ, բայցմիշտհետաքրքրվածեմեղել, անհանգստացելեմիմերկրիհամար, միշտունեցելեմդիրքորոշումներ, որոնքերբեմնճիշտ, որոշդեպքերումնաևսխալենեղել, բայցեսանուշադիրևերկրիհարցերինկողքիցնայողիկարգավիճակումերբեքչեմեղել: Տարբերկուսակցություններումմիշտունեցելեմևունեմլավընկերներ, բայցքաղաքականությունիցդուրսէի, ևհենցայդպեսէլկմնար, եթեչհասունանարպահնառայն, որեսպետքէմասնակիցըլինեմերկրիապագայիկառուցմանգործընթացում: Այսպահինիմևշատերիսմասնակցություննարդենդարձելէանհերքելիանհրաժեշտություն»,-նշում է նա և հավելում, որ բիզնեսից հետո հեշտ չէ միանգամից փոխել ծանոթ ու հարազատ միջավայրը: Քաղաքականության մեջ ամեն քայլի համար պետք է կրկնակի մտածել, քանի որ հետևանքը բոլորինն է՝ դու պատասխանատվություն ես կրում մարդկանց համար:

Տիգրան Բալոյանն անդրադառնալով 2018-ի հեղափոխությունից իր և բոլորի սպասումներին՝ նշում է.

«Ոգեշնչված էինք, որ կգան նոր փոփոխություններ, որոնք դեպի ապագան միտված կլինեն, բայց հեղափոխությունից հետո մենք պտտվեցինք և սկսեցինք նայել դեպի ետ: Ես չեմ ասում, որ նախորդիվ եղած հարցերով պետք չէր զբաղվել, բայց դա չպետք է դառնար քաղաքական գլխավոր օրակարգ: Փաստացի մեր օրակարգը դարձավ ոչ թե մեր ապագան, այլ՝ անցյալը: Նախկինների թերացումները հարկավոր էր ինստիտուցիոնալ ձևով քննել, այլ ոչ՝ քաղաքական, դրանով պետք է զբաղվեին համապատասխան մարմինները, եթե դատական մարմինն այդ պահին պատրաստ չէր, ապա պետք է զբաղվեին այն ժամանակ, երբ պատրաստ կլինեին: Մենք ետ նայելով քայլում էինք առաջ և դրա համար «ընկանք ձորը»:

Նրախոսքով՝Հայաստանիզարգացմանհամարգլխավորխնդիրըկրթության, արժեհամակարգերիևմշակույթիպակասնէ: Ինքն էլ երևանյան մշակութային, հայրենասեր և քաղաքակիրթ ընտանիքում է ծնվել: Հայրը՝ Սամվել Բալոյանը, երաժիշտ, մշակութային գործիչ է, մայրը՝ հոգեբան-մանկավարժ, քույրը ևս մշակութի ոլորտում է աշխատում: Հոր նախաձեռնությամբ ստեղծվել և գործունեություն են ծավալել մի շարք խմբեր, որոնցից են «Գանձասար» ժողովրդական երգի-պարի համույթը, «Մարաթուկ» համույթը, «Արարատ» փողային նվագախումբը, «Երևան» կանանց երգչախումբը: Հայրենասիրական ոգով լի ընտանիքի մոդելն աչքի առաջ ունենալով՝ ստեղծել է իր ընտանիքը, ունի տղա և աղջիկ: Հայաստանից դուրս լավ կյանք դասավորելու բազմաթիվ հնարավորություններն անտեսելով՝ Տիգրան Բալոյանը հիմա սեփական երկրում իրենից կախվածն անելու և համընդհանուր հաջողությունների մասնիկը դառնալու ցանկություն ունի:

Այնհարցին, թեո՞ւմէտեսնումՀայաստանիղեկավարիպաշտոնում, նաշեշտումէ, որչիուզումմեկանձիցկախվածլինիերկրիճակատագիրը, քանիորմարդըխոցելիէ, ունիիրթուլությունները:

«Ցանկացած մարդ կարող է գայթակղություների չդիմանալ՝ փառք, իշխանություն և փող, այդ իսկ պատճառով պետք է համակարգային լուծում տրվի, և իշխանության գա կուսակցություն, որտեղ կան անհատականություններ, առողջ խմորումներ և միասնական որոշումներ: Անձի պաշտամունքից Հայաստանը մի օր վերջապես պետք է դուրս գա, քանի որ ամենալավ անձն էլ կարող է ճանապարհից շեղվել: Եթե լինի համակարգ, որտեղ տարբեր ոլորտի մասնագետներ հավաքվեն ու որոշումներ կայացնեն հանուն Հայաստանի լավ ապագայի, հանուն մեր մշակույթի և ժողովրդի, ապա արդյունքը կդառնա շոշափելի»,- եզրափակում է նա: