Ո՞վ է իրականացնում ամենաքննարկվող կերպարանափոխումները Հայաստանում. սպասվում է Master Class

Առողջ և գեղեցիկ մազերը յուրաքանչյուր կնոջ կերպարի կարևորագույն մասնիկն են, և պատահական չէ, որ օրեցօր ավելի մեծ պահանջարկ ունեն ոճաբաններն ու վարսահարդարները: Այս ոլորտում իրենց գործի գիտակները մեր կյանքի ամենակարևոր օրերին ամբողջացնում են մեր արտաքին գեղեցկությունը: Հայտնի վարսահարդար և ոճաբան Անի Ավդալյանը, հաշվի առնելով շատերի ցանկությունը, նախաձեռնել է մասնագիտական Master Class, որի մասին մանրամասն տեղեկանալու և մասնակցելու համար հարկավոր է հետևել https://www.instagram.com/aniavdalyanofficial/ էջին:

Нет описания.

Անին 20 տարուց ավել լինելով ոլորտում՝ տիրապետում է վարսահարդարման նրբություններին և գաղտնիքներին։ Նա հայտնի է ոչ միայն բարձրակարգ ու տարբերվող վարսահարդարումներով, այլ նաև՝ որպես կտրուկ կերպարանափոխումների հեղինակ: Նրա ջանքերով շատ հայտնիներ են հանդես եկել նոր ու թարմ ոճով:

Нет описания.

Անի Ավդալյանն իր գիտելիքները փոխանցում է նաև իր տասնյակ աշակերտներին, որոնք աշխարհի տարբեր անկյուններում դրսևորում են իրենց մասնագիտական բարձր որակը։ Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Հայաստան ժամանելիս իր վարսերը վստահում է միայն Անիին, ինչի մասին Գոհարն իր հետևորդներին տեղեկացրել է վերջերս Երևան այցի ճամանակ Instagram-ի միջոցով։ Անի Ավդալյանը վարսահարդարման մեջ տարիների ընթացքում ձեռք է բերել իրեն բնորոշ տարբերվող ոճ, նա նաև շատ հայուհիների կյանքի ամենակարևոր իրադարձություններն է դարձնում հեքիաթային՝ հարյուրավոր հարսանեկան կերպարներ հեղինակելով: Վերջերս ամենաքննարկված հարսանիքի հյուրերի և գեղեցկուհի հարսիկի վարսահարդարումը ևս Անի Ավդալյանն է իրականացրել: XMA Header Image

Нет описания.