Փաշինյանը Մարությանին առաջարկել է բարեկամաբար հրաժարական ներկայացնել ու հեռանալ. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանն օրերս իր ամառանոց է հրավիրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ում հետ վերջին շրջանում գրեթե չի շփվում։ 

Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ ու հեռանալ՝ բացատրելով, որ առաջիկա ընտրություններին իրեն օդ ու ջրի պես անհրաժեշտ են երևանյան ձայները, և ամեն ձայնի համար պետք է կենաց-մահու պայքար մղել։ Հասկացրել է, որ թիմն այլևս նրան չի ընդունում որպես յուրային, և ուզում են այդ առաքելությունը մեկ ուրիշի վրա դնել։ 

Սակայն Մարությանը մերժել է Փաշինյանին, միաժամանակ խոստացել է ընտրություններում պահպանել չեզոքություն։ Իսկ իրեն իմպիչմենտ անելու սպառնալիքին ի պատասխան, համարժեք սպառնացել է՝ ասելով, թե ընտրություններից առաջ այնպիսի հայտարարություններ կանի, որ ողջ վարչական ռեսուրսն էլ օգտագործեն, չեն կարողանա վերարտադրվել։ 

Քաղաքապետի մամուլի խոսնակը հրաժարվեց պատասխանել Մարության-Փաշինյան հանդիպման մասին ՝ առաջարկելով գրավոր դիմել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: