Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց թարմ ցուցակը

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց թարմ ցուցակը:

Ցուցակը, ինչպես եւ նախորդ տարի, գլխավորել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Երկրորդ տեղն առաջին անգամ զբաղեցնում է Իլոն Մասկը՝ բարձրանալով 31-րդ հորիզոնականից: Համաշխարհային բոլոր 27755 միլիարդատերերի կարողությունը ռեկորդային 13.08 տրիլիոն դոլար է կազմել՝ նախորդ տարվա համեմատ 64 տոկոսով ավել:

Amazon-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը, ինչպես եւ նախորդ տարի, գլխավորել է Forbes-ի՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունն աճել է 64 միլիարդ դոլարով եւ կազմել 177 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում է Իլոն Մասկը, ով մեկ տարում իր կարողությունն ավելացրել է 126.4 միլիարդ դոլարով: Անցյալ տարի նա վարկանիշում զբաղեցնում էր ընդամենը 31-րդ տեղը: Մեկ տարվա ընթացքում Tesla-ի բաժնետոմսերի արժեքնա ավելացել է 720 տոկոսով: Երրորդ տեղում է LVMH նորաձեւության տան սեփականատեր Բեռնար Առնոն եւ նրա ընտանիքը, ում կարողությունը Forbes-ը 150 միլիարդ դոլար է գնահատել:

Դոլարային միլիարդատերերի գլոբալ հերթական՝ 35-րդ վարկանիշը Forbes-ը հրապարակվել է ապրիլի 6-ին: Դրանում 2.755 միլիարդատեր է ներառվել՝ 660-ով ավել, քան 2020-ին: Միլիարդատերերի կարողության վերջնական չափումը կատարվել է մարտի 5-ին:

Բոլոր միլիարդատերերի համատեղ կարողությունն այս տարի հասել է ռեկորդային 13.08 տրիլիոն դոլարի՝ նախորդ տարվա համեմատ 5.08 տրլն դոլարով ավել: Ցուցակում ընդգրկված է ավելի քան 100 մասնակից Ռուսաստանից: Վարկանիշում կա 493 նորեկ: Ցուցակից դուրս է մնացել 84 մարդ, նրանցից 23-ը՝ մահվան պատճառով:

Վարկանիշի առաջին քսան մասնակիցների համատեղ կարողությունը 2020 թվականին 1.81 տրիլիոն դոլար էր կազմել: