Ծառուկյանը որոշել է դարի հարսանիքն անել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ապրիլի 10-ին Գագիկ Ծառուկյանը որոշել է դարի հարսանիքն անել։ Ավագ որդու հարսանիքն այնքան տպավորիչ կազմակերպել, որ դուստրերի հարսանիքներին չզիջի։ Ասում են՝ երկար ու բարդ քասթինգ են արել և 1700-1800 մատուցողից ընտրել 800-ին։ Հյուրերին դիմավորելու են մոդելի ստանդարտներով աղջիկներ, որոնց ևս ընտրել են հատուկ մրցույթով, 1.77 հասակ ունեցող 24 աղջիկների համար միանման զգեստի մոդելավորումն էլ վստահվել է հանրահայտ մոդելյոր Արամ Նիկոլյանին»:

Մանրամասները՝ թերթի համարում: