Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամուսնալուծությունը. Քարդաշյանների առաջին մեկնաբանությունները

Keeping Up With the Kardashians շոուի նոր դրվագում աստղային ընտանիքը անդրադարձել է Քիմի ու Քանյեի ամուսնալուծության թեմային:
Քլոեն խոստովանել է, որ հեռուստահաղորդավարուհին փորձում է չխոսել ռեփերի հետ բաժանման մանրամասների մասին. «Նա այնքա՜ն հանգիստ է և այնքա՜ն ուժեղ, և մենք բոլորս հարգում ենք նրա այդ հատկանիշը: Բայց ես գիտեմ, որ նա մեզ հետ էլ ամուսնալուծության հարցը չի քննարկում, որ մեզ չանհանգստացնի: Քիմն այժմ շատ դժվար ժամանակներ է ապրում: Կարծում եմ, որ մենք պետք է աջակցենք նրան»:

Քիմի մայրը՝ Քրիս Ջենները ասել է. «Ես չգիտեմ՝ ինչպես է նա այս ողջ սթրեսսը հաղթարահում: Ահա՝ ինչն է ինձ անհանգստացնում: Նա միշտ էլ բարդ իրավիճակներում փակվում է իր մեջ»: 

Քիմ Քարդաշյանը ևս խախտեց լռությունը և մեկնաբանեց Ուեսթի հետ բաժանումը. «Գաղտնիք չէ, որ բոլոր լրատվամիջոցներն այժմ լի են Քանյեի հետ իմ հարաբերությունների մանրամասներով: Բայց ես միշտ շատ զգույշ եմ վերաբերվել այն խնդիրներին, որոնք մենք ունենք Քանյեի հետ, ուստի ես ատում էի դրանց՝ ընտանիքից դուրս քննարկումները»:

Քորթնի Քարդաշյանը ևս խոսել է Քանյեի սկանդալային թվիթերյան գրառման մասին, որտեղ նա գրել էր, թե ափսոսում էր Քիմի հետ ամուսնության մասին: Քորթնիի խոսքերով՝ նա նախ պետք է լուծեր իր ընտանեկան տարաձայնությունները՝ դրանց մասին Twitter-ում գրելու փոխարեն: