«Շորթում». Հոլի Բերին նվազեցրել է նախկին սիրելիին վճարվող ալիմենտի գումարը

54-ամյա Հոլի Բերին ալիմետներ է վճարում 44-ամյա մոդել Գաբրիել Օբրիին, սակայն այժմ արդեն նախկին ամուսնուն վճարվող գումարի քանակն էականորեն կնվազի։

Կինոաստղը Օբրիի հետ սկսել է հանդիպել 2006թ․-ին, երկու տարի անց նրանք ծնողներ են դարձել։ Դերասանուհին լույս աշխարհ է բերել դստերը, որին տվել են Նալա անունը։ Փոքրիկն ընդամենը երկու տարեկան է եղել, երբ ծնողները բաժանվել են՝ պահպանելով համատեղ խնամակալություն։ 2014թ․-ին դատարանը որոշել է, որ Հոլիվ Գաբրիելին յուրաքանչյուր ամիս 16 հազար դոլար ալիմենտ կվճարի։

Դերասանուհուն հաջողվել է պաշտպանել իր իրավունքներն ու նվազեցնել այդ գումարի չափը․ մարտից սկսած դերասանուհին 8 հազար դոլար։ Բացի այդ՝ The Blast-ի տեղեկութուններով՝ Հոլին նախկին սիրելիին 85 հազար դոլար կվճարի եւ կծածկի 5 հազար դոլարի չափով դատական ծախսերը։

Աստղը կշարունակի վճարել դստեր դպրոցի, ինչպես նաեւ բժշկական ապահովագրության համար։ Բացի այդ՝ եթե դերասանուհու տարեկան եկամուտը գերազանցի 1,95 միլիոն դոլարը, Գաբրիելին վճարվելիք գումարի չափը կվերանայվի դատական կարգով։

Բերին նախկին ամուսիններին ու զուգընկերներին վճարվող ալիմենտները շորթում է անվանել։ Նա կարծում է, որ երկու ծնողներն էլ պետք է աշխատեն՝ երեխային պահելու հնարավորություն ունենալու եւ պահպանելու համար կենսամակարդակը, որին սովոր են։

«Դա վճարելու համար հարկավոր է աշխատել։ Դա սխալ է ու շորթում է։ Ես վճարում եմ արդեն տաս տարի։ Ես կարծում եմ, որ եթե կինը կամ տղամարդը ստիպված են ալիմենտներ վճարել, որոնք գերազանցում են երեխայի խելամիտ կարիքները, դա սխալ է»,- գրել է Հոլին՝ չնշելով նախկին սիրելիի անունը։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Axelle/Bauer-Griffin/FilmMagic, Getty Images