Կառլես Պույոլը կվերադառնա «Բարսելոնա»
«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը կվերադառնա ակումբ, որտեղ անցկացրել է իր ամբողջ մարզական կարիերան՝ հաղորդում է TV3-ը:
42-ամյա Պույոլը, ըստ աղբյուրի, չի զբաղվի սպորտային գործունեությամբ, այլ կմասնակցի «Բարսելոնայի» հիմնադրամում սոցիալական նախագծերի ստեղծմանը:
Ակնկալվում է, որ Պույոլն ու նրա կինը բազմաթիվ սոցիալական նախագծեր կիրականացնեն «Բարսելոնայի» հիմնադրամի հովանավորչությամբ: Բացառված չէ, որ նա զբաղեցնի հիմնադրամի նախագահի պաշտոնը:
Նշվում է, որ ակումբի նորընտիր նախագահ Ժոան Լապորտան անվերապահորեն աջակցում է իսպանացուն: