Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք և նորից սկսենք՝ ունենալով հաղթանակի հստակ նպատակ և ազգային համախմբվածություն

Երբեք մի ասեք՝ մեզ մոտ չի ստացվել, կամ մեզ մոտ մի օր կստացվի, որովհետև մի օրն այսօր է, որը երբեք էլ չի կրկնվի, մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք և նորից սկսենք՝ ունենալով հաղթանակի հստակ նպատակ և ազգային համախմբվածություն…». 2021թ.-ի փետրվարի 6-ից 7-ը քաղաք Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Նոր մարտահրավերներ՝ նոր լուծումներ» խորագիրը կրող գիտական քննարկումը: Քննարկումը նվիրված էր ներկա ամենակարևոր հարցերից մեկին՝ 2020թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրին, որը բեկումնային նշանակություն ունեցավ մեր երկրի, ժողովրդի համար: Քննարկմանը մասնակցում էին մրցութային փուլը հաղթահարած շուրջ չորս տասնյակ ուսանողներ: Հրավիրյալ բանախոսներն էին քաղաքագետ, վերլուծաբան Սուրեն Պետրոսյանը և տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊԿԱ ՈՒԽ նախագահ Զինաիդա Սնխչյանը ` Մեր սերունդը, մենք պետք է կարողանանք համաշխարհային օրակարգի և գլոբալ երկխոսության մաս կազմել, ներգրավվել ապագային վերաբերող քննարկումներին:
Իսկ ապագան փոխվում է…
Այն արդեն փոխվել է և չի լինի այնպիսին, ինչպիսին պատկերացնում էինք բոլորովին վերջերս : Հետևաբար վաղվա մեր որոշումները մեծապես կախված են լինելու այսօրվա մեր գիտելիքի պաշարից և առողջ դատողությունից:Պետք է կրթվենք,դառնանք մրցունակ և ամենակարևորը պահպանենք մեր ինքնությունը:
Այնուհետև հայտարարվեց լռության րոպե ի հիշատակ արցախյան պատերազմում ընկած արծվաբույն լեռների խիզախ, հերոս հայորդիներին…

Այնուհետև խոսքը փոխանցվեց առաջին բանախոս` քաղաքագետ-վերլուծաբան Սուրեն Պետրոսյանին: Նա վերլուծելով ստեղծված իրավիճակի քաղաքական ասպեկտը ընդգծեց, որ Էլիտան է ավանգարրդը։ Էլիտան ազգի ֆիլտրման գաղափարախոսությունն է։
Եթե թշնամուդ նպատակը ավելի մեծ է քան քոնը, ուրեմն քո գույքը իրենն է։ Պետք չէ խոսել թե թշնամին ինչ է անում, պետք դա իմանալ ու մտածել դրանից ավելին։
ՀՀ-ն վեածվում էէ տարրրանցիկ գոտու և մենք անգամ չենք դառնում տնտեսական սուբեկտ։ Չկա կոնսենսուս բանակի և Արցախի հանդեպ, կա միայն ինքնության բաղադրիչի մերժում։
Այո՛ աշխարհը համոզում է, որ իրական է այն, ինչ մենք տեսնում ենք։

Երկրորդ բանախոսը Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանն էր: Վերջինս ներկայացրեց տնտեսական ոլորտում առկա մարտահրավերները և դրանց արդյունավետ պատասխանելու ուղիները:

Քննարկումը անցավ բավականին բուռն, ուսանողների ակտիվ և հակասական դիտարկումներով ու մոտեցումներով:
Քննարկման ավարտին ամփոփվեցին արդյունքները և ՈւԽ նախագահի կողմից հանձնվեց հավաստագրեր: