Մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչ լքել է իր բնակավայրը. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչ լքել է իր բնակավայրը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով։«Քանի որ շատերին է այս հարցը հետաքրքրում, նշեմ, որ մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչ լքել է իր բնակավայրը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով:Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները:Միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ»,- գրել է նա: