Գազամատակարարման ընդհատումներ են սպասվում Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 18.00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Նիգավան, Չքնաղ, Ծիլքար, Կանիաշիր, Վարդենիս, Երնջատափ, Ռյա-Թազա, Լեռնապար, Ափնա, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Արայի, Վարդենուտ, Շողակն, Ծաղկաշեն, Ալագյազ, Մադունց գյուղերի գազասպառողների, ԱԳԼՃԿ-ների և հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին՝ ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 19.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վ.Գետաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը: