Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է Ադրբեջանի նախահարձակ լինելը Մակրոնի կողմից առաջինը ֆիքսելու փաստը

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է, որ առաջինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է հստակ մատնանշել, որ Արցախի դեմ լայնածավալ ագրեսիան սկսել է Ադրբեջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեսպանն ասել է «France-24»-ին տված հարցազրույցում:

«Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն առաջինն էր, որ հստակ մատնանշեց, որ Ադրբեջանն է լայնածավալ ագրեսիա ձեռնարկել և նախահարձակ եղել Արցախի դեմ՝ շեշտելով, որ Ադրբեջանի այս արկածախնդրությունը որևէ արդարացում չի կարող ունենալ: Ֆրանսիայի նախագահը Արցախը վերանվաճելու Ադրբեջանի փորձերն անընդունելի է որակել»,- ասել է դեսպանը:

Դեսպան Տոլմաջյան: "Արցախի բնակչությունը 18 օր շարունակ դիմագրավում է ֆիզիկական ոչնչացման ադրբեջանա-թուրքական սպառնալիքին, Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնածավալ պատերազմին։ Եվ ինչպես Ադրբեջանի նախագահն անձամբ է խոստովանում, Արցախի քաղաքացիական բնակչության, ենթակառուցվածքների, պատմամշակութային ժառանգության դեմ հարձակումները մանրակրկիտ կերպով նախապատրաստվում և նույնքան մանրակրկիտ կերպով թիրախավորվում են"։Ambassadeur Tolmajian: "La perception de l'Azerbaïdjan est assez singulière qui est différente de la réalité. Le président de l'Azerbaïdjan dit clairement ce qu'il cible depuis déjà 18 jours c'est la population civile, c'est l'église St. Sauveur à Shushi, capitale historique d'Artsakh. Il y a des faits avérés, des journalistes qui ont filmé, il y a des vidéos. Ces attaques, les organisations internationales les ont dénoncées. Il est vrai que ce qui est dit par la communauté internationale est très différent par rapport à ce qui est dit par le président l'Azerbaïdjan. Revenant aux témoignages des journalistes, deux journalistes du "Monde" étaient à Martouni (quand ils ont été blessés) et ce n'est pas une ville située à proximité de la ligne de contact, il s'agit d'une ville. Les deux journalistes étaient accompagnés de civils, d'adjoint au maire (au moment des bombardements de l'Azerbaïdjan). Donc, les journalistes du "Monde" peuvent aussi le témoigner. Aujourd'hui ce qui se passe, c'est que depuis dix-huit jours, les habitants d'Artsakh font face à une menace d'extermination physique, d'une guerre d'agression menée par l'Azerbaïdjan. Et comme l'avoue M. Aliev lui-même, les attaques sont soigneusement ciblées, soigneusement préparées".

Posted by Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում on Friday, October 16, 2020