Մահացել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը

51 տարեկանում մահացել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանը։

Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

«Մենք կորցրինք թանկագին Մարգար Եսայանին։ Նա այս երկրում մեծացած հրաշալի մարդկանցից մեկն էր։ Մաղթում եմ համբերություն նրա ընտանիքին և հարազատներին»,-գրել է նա։