Թրամփը կատակել է՝ ասելով, որ ընտրություններում պարտվելու դեպքում կլքի երկիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է՝ ասելով, որ կլքի երկիրը, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ Ջո Բայդենը։

Թրամփի կարծիքով՝ նախագահի պաշտոնի համար ինքը ստիպված է պայքարել «պատմության վատագույն թեկնածուի» հետ, այդ իսկ պատճառով պարտությունն իր համար կլինի առանձնահատուկ տհաճ։

«Հավանաբար ստիպված կլինեմ լքել երկիրը»,-ասել է Թրամփը Ջորջիա նահանգում կողմնակիցների առջև ելույթի ընթացքում, փոխանցում է NBC-ն։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: