Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 39 մլն մարդ

COVID-19-ով վարակված մոլորակի բնակիչների թիվը հասել է 39 329 770-ի։ Այս մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները։ Մահացել է 1 104 367մարդ։ Վերջին 1 օրում աշխարհում ի հայտ է բերվել վարակման ավելի քան 406 հազար նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է պանդեմիայի սկսվելուց ի վեր։

Վարակակիրների թվով առաջատարներն են մնում ԱՄՆ-ը (8 մլն), Հնդկաստանը (7,3 մլն), Բրազիլիան (5,1 մլն) և Ռուսաստանը (1,3 մլն)։ Մահվան դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում (218 հազար), Բրազիլիայում (152 հազար) և Հնդկաստանում (112 հազար)։

Ավելի վաղ ԱՀԿ-ն հնարավոր էր համարել այն, որ չնայած պաշտոնական վիճակագրությանը՝ կորոնավիրուսով կարող է արդեն վարակված լինել մոլորակի բնակչության ավելի քան 10 տոկոսը։ Վարակման դեպքերի աճի ֆոնին որոշ երկրներ կրկին սահմանափակումներ են մտցնում։