Քեյթ Միդլթոնը խախտել է Եղիսաբեթ II թագուհու սահմանած խիստ կանոններից մեկը

Քեմբրիջի դուքս Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, խախտել է սև զգեստով հանրային միջոցառումներին չմասնակցելու խիստ կանոնը, որը սահմանված է Եղիսաբեթ II թագուհու կողմից։ Այս մասին գրում է Express-ը։

Պարբերականը հայտնում է, որ հոկտեմբերի 12-ին դքսուհին տեսաուղերձ է ձայնագրել Բնագիտության բրիտանական թանգարանից՝ հայտարարելով «Վայրի բնության տարվա լուսանկարիչ» մրցույթի հաղթողների պարգևատրման մասին։ Նա եղել է սև հագուստով։

Թագավորական ընտանիքի կանայք սովորաբար սև հագուստով հայտնվում են միայն հուղարկավորությունների ժամանակ։ Թագուհին գույների հետ կապված հարցը բացատրում է նրանով, որ գույները թույլ են տալիս թագավորական ընտանիքի անդամներին առանձնանալ բազմությունից և նկատելի լինել։