ՊՆ-ն տեսանյութեր է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախում թիրախավորված հոսպիտալից

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութեր է հրապարակել հակառակորդի կողմից թիրախավորված, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկից՝ կից գրելով․«Հակառակորդի կողմից թիրախավորված հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը:Սա այն է, ինչը ջանադրաբար հերքում էր պաշտոնական Բաքուն. «Ադրբեջանական բանակը կրակ չի վարում ոչ ռազմական թիրախների ուղղությամբ: Հայկական կողմի տարածած այն տեղեկությունը, թե Ադրբեջանի բանակը կրակ է բացել հիվանդանոցի վրա, որտեղ քաղաքացիական մարդիկ են բուժում ստանում, կեղծ է։ Հայտարարում ենք, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի բանակը քաղաքացիական ենթակառուցվածքների և ոչ ռազմական թիրախի ուղղությամբ կրակ չի վարում։ Մեր բանակը խստորեն հետևում է հումանիտար հրադադարի ռեժիմին»»։

Posted by Shushan Stepanyan on Wednesday, October 14, 2020

Posted by Shushan Stepanyan on Wednesday, October 14, 2020

Posted by Shushan Stepanyan on Wednesday, October 14, 2020