Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցել են անգամ առաջին օրերի իրենց կորուստները․ Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբերի 13-ին և 14-ին գրեթե առանց զրահատեխնիկայի, շատ խիտ հրետանային կրակի տակ ադրբեջանական զորքը մեծ խտության շարասյուններով, անդադար գրոհել են մեր մի քանի մարտական դիրքերը։ Սակայն կրելով չափազանց շատ կորուստներ հետ են շպրտվել առանց որևէ հաջողության։ Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։