Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է եռագույնով

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով՝ ի աջակցություն Հայաստանի ու Արցախի: Լուսանկարը հրապարակել է Asbarez News-ը։

Ավելի վաղ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին քաղաքում հայերի կազմակերպած զանգվածային ցույցից հետո Twitter-ում գրառում էր կատարել՝ հերթական անգամ իր աջակցությունը հայտնելով հայերին:

«Մենք կանգնած ենք Հայաստանում և Արցախում մեր եղբայրների և քույրերի, ինչպես նաև Լոս Անջելեսի հայ համայնքի կողքին։ Մենք ողջունում ենք հրադադարը, և այն պետք է հարգվի: Հարկավոր է, որ մեր իշխանությունները քայլեր ձեռնարկեն և օգնեն խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Թուրքիան պետք է դուրս գա (մարտից)»,-գրել էր նա։