Արցախի նախագահի խորհրդական Ռուդիկ Հյուսնունցը ողջ է․ Մամուլի խոսնակը հերքում է ադրբեջանցիներին

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ադրբեջանցիները հերթական կեղծ տեղեկատվությունն են տարածել, թե իբր Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը զոհվել է։

Փառք Աստծո, նա ողջ և առողջ է, և շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները: Իսկ իր մահվան մասին ազինֆոյի տարածած ապատեղեկատվությանը արձագանքել է՝ Հաղթելու ենք։

#ԱպատեղեկատվությունԱդրբեջանցիները հերթական կեղծ տեղեկատվությունն են տարածել, թե իբր Արցախի նախագահի գլխավոր…

Posted by Վահրամ Պողոսյան on Wednesday, October 14, 2020