Լավրովը Բայրամովի հետ զրույցում շեշտել է՝ հրադադարի վերահսկման մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանը այլընտրանք չկա․ Azatutyun.am

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված «բարդ իրավիճակը»: Այս մասին հայտնում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը:

«Ռուսական կողմը շեշտել է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանը այլընտրանք չունենալու հանգամանքը, ինչը հիմք կստեղծի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հարցով հետագա քայլերի համար», – ասվում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում:

Այսօր ավելի վաղ Լավրովը հայտարարել է, որ հրադադարի ապահովումը հնարավոր կարող է լինել, եթե շփման գծում լինեն ռազմական դիտորդներ։ Ռուսաստանի արտգործնախարարը չի բացառել, որ այդ դիտորդները լինեն ռուսաստանցի զինվորականներ, սակայն ընդգծել է, որ դրան պետք է համաձայն լինեն հակամարտող կողմերը։

Մանրամասները՝ այստեղ