ՌԴ-ն որպես Հայաստանի դաշնակից` պետք է լինի Արցախի անկախության առաջին ճանաչողներից մեկը. Վահե Էնֆիաջյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քիչ առաջ ՌԴ Պետդումայի պատգամավոր, իմ գործընկեր Կոնստանտին Զատուլինը նշել է.-Կարծում եմ` աշխարհի քարտեզում շուտով կհայտնվի նոր ճանաչված պետություն` Արցախի Հանրապետություն անվամբ։ Արցախի միջազգային ճանաչումը այլընտրանք չունի։ Արցախը անկախացել է 1991թ.-ին և ժամանակն է արդեն, որ ճանաչվի նրա անկախությունը։ Անկախության ճանաչումը այլևս կբացառի ադրբեջանական ագրեսիան, կապահովի Արցախի անվտանգությունը։ ՌԴ-ն որպես Հայաստանի դաշնակից` պետք է լինի Արցախի անկախության առաջին ճանաչողներից մեկը։Հ. Գ. Ձեր կարծիքներն անչափ կարևոր են»:

Քիչ առաջ ՌԴ Պետդումայի պատգամավոր, իմ գործընկեր Կոնստանտին Զատուլինը նշել է.-Կարծում եմ` աշխարհի քարտեզում շուտով…

Posted by Վահե Էնֆիաջյան / Vahe Enfiajyan on Saturday, October 10, 2020