Կալիֆորնիայում հանգանակության ամենաերիտասարդ մասնակիցներից Ռուբեն Թելունցը մեկ տարվա իր խնայողությունները նվիրաբերել է Արցախին

«Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ հզոր, հզոր, հզո՛ր ազգ

Այսօր Կալիֆորնիայի հայ համայնքը կազմակերպեց Արցախում անհապաղ լուծում պահանջող կարիքներին ուղղված դրամահավաք, որի արդյունքում հանգանակվեց 30 523 692 ԱՄՆ դոլար։

Հանգանակության ամենաերիտասարդ մասնակիցներից էր Ռուբեն Թելունցը, որը նվիրաբերեց մեկ տարվա իր հավաքած խնայողությունները»։

Իմ հզոր, հզոր, հզո՛ր ազգ 🇦🇲🇦🇲🇦🇲Այսօր Կալիֆոռնիայի հայ համայնքը կազմակերպեց Արցախում անհապաղ լուծում պահանջող…

Posted by Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan on Sunday, October 11, 2020