Արցախի պատմամշակութային ժառանգությունը՝ համաշխարհային մշակույթի գանձարանում. ԿԳՄՍՆ-ի նոր նախաձեռնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է նոր նախաձեռնություն՝ «Արցախի գանձերը», որի շրջանակում պարբերաբար կհրապարակվեն համաշխարհային մշակույթի գանձարանին պատկանող Արցախի պատմամշակութային ժառանգության մասին պատմություններ:

«Արցախի գանձերը. Ձեռագրական ժառանգությունը

Արցախը՝ Մեծ Հայքի տասներորդ նահանգը, եղել է հայկական գրչության կենտրոններից: Արցախի առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցը բացել է Ամարասում և հիմք դրել հայոց դպրության: 11-12-րդ դարերից եկեղեցաշինության վերելքին զուգահեռ զարգանում են նաև գրչության արվեստը և մատենագրությունը, ստեղծվում են գրչության կենտրոններ՝ իրենց մատենադարաններով ու ձեռագրերի հարուստ հավաքածուներով:

18-րդ դարի երկրորդ կեսին զարգացել է հայկական կազմարարությունը: Կաշվե կազմերի ձևավորման և զարդարման, կազմարձանագրությունների արտահայտման ինքնատիպ սկզբունքներով առանձնանում է Արցախ-Ուտիքի դպրոցը։

Այդ դպրոցի կազմերին բնորոշ են ծաղկադրոշմները, զարդապատկերները, ինչպես նաև ձեռագրերի լուսանցակողերի կապույտ գույնը»,-նշված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/7284