Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է.

«Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին։

Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։ 

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները»: