ԱՀ պետական նախարարի դիտարկումները «СоловьевLIVE» հաղորդման ժամանակ

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը «СоловьевLIVE» հաղորդման ժամանակ մի շարք կարևոր դիտարկումներ է արել։

«ՌԴ -ի գործուն մասնակցությամբ կրակի դադարեցման պայմանավորվածությունը կողմերին հնարավորություն է տալիս փրկելու հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր, այդ թվում Ադրբեջանում:

Պատերազմական գործողությունների շարունակման դեպքում հարևան պետությունը կկանգնի հումանիտար աղետի առաջ։

Արցախում թիկունքն ամուր է, պետական բոլոր գերատեսչություններն աշխատում են օպերատիվ ռեժիմում։

Տասնյակ բնակավայրերում հակառակորդի կողմից իրականացված ինտենսիվ հրետակոծության վնասները գույքագրվում են և վերականգնողական աշխատանքներն արդեն մեկնարկել են»,-ասել է նա: