Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահը Ադրբեջանի դեմ տարած հաղթանակը նվիրել է Հայաստանին

Ֆուտբոլի Չեռնոգորիայի հավաքականը Ազգերի լիգայի երրորդ տուրում 2:0 հաշվով հաղթել է Ադրբեջանին: Դարպասապահ Անդրիա Դրագոևիչը հաղթանակը նվիրել է Հայաստանին։

«Հայաստանի համար», – գրել է Դրագոևիչը Instagram-ի իր էջում և կից լուսանկար հրապարակել:

Այսօր տեղի ունեցան Ազգերի լիգայի երրորդ տուրի առաջին հանդիպումները։ Չեռնոգորիան երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ՝ 2:0 հաշվով պարտության մատնելով Ադրբեջանի հավաքականին: Խփած գոլերի հեղինակներ են դարձել Ստևան Յովետիչը և Իգոր Իվանովիչը։