Հարյուրավոր զոհեր ունենք և դու՜ք դեռ շարունակում եք մեղադրել նախկին իշխանությանը. Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանոելյանն իր միկրոբլոգում գրում է.

Նայելով ֆեյսբուքյան՝ հիմնականում լրատվական էջերի հղումների տակ կեղծ էջերով գրվող բացասական մեկնաբանություններին՝ հասկանում եմ,որ այն նույն մարդիկ,ովքեր դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ փորձում էին պառակտել երկիրը,նույնը շարունակեցին 2018 թվականի հեղափոխության օրերին՝ հասարակությունը բաժանելով սևերի ու սպիտակների:Այսօր արդեն այս պատերազմի օրերին հենց նրանք են,որ փնտրում են ներքին թշնամիներ՝ մեղադրելով նախկին իշխանություններին ու հենց այդ քայլերով հրահրում են թշնամանք ու ատելություն:
Հարյուրավոր զոհեր ունենք և դու՜ք դեռ շարունակում եք մեղադրել նախկին իշխանությանը,ում շնորհիվ մենք ձեռք են բերել բոլոր այն զենքերը,որոնցով հիմա պայքար ենք մղում թշնամու դեմ: Սթափվե՛ք ու հասկացեք,որքան էլ ձեզ համար անհավատալի է,որ դուք եք ներկա իշխանությունը, այս օրերի ամբողջ պատասխանատվությունը միայն ձեր ուսերին է:
Մեջբերելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը ուզում եմ շեշտել հատուկ այն բողոքական զանգվածի համար,ովքեր թողած պատերազմը զբաղվում են<< քաղաքական քարոզչությամբ>>,-<< Պատերազմի ընթացքում, ես չեմ պնդել, որպեսզի այդչափ տարածքը մեր բանակը ետ վերցնի, որովհետև ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին։ Եվ իմ որոշման մեջ ես եղել եմ վճռական>>։