Եվրախորհրդարանը վաղը կքննարկի ԼՂ հակամարտության հարցը

Վաղը՝ հոկտեմբերի 7-ին Եվրախորհրդարանը լիագումար նիստի շրջանակներում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված ռազմական բախումների հարցը: Այս մասին տեղեկանում ենք Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջից։

Նշվում է, որ կայանալիք նիստի օրակարգում է ռազմական բախումների վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:

Քննարկումները կանցկացվեն Բրյուսելի ժամանակով 09:15-13:00-ն (երևանյան ժամանակով՝ 11:15-15:00): Բրյուսելում հոկտեմբերի 5-8-ն ընթանում է Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանը: