Որոշում եմ կայաացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով․ Արայիկ Հարությունյան

ՀՀ  կրթության գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել.

<<Այսօր որոշում  եմ կայաացրել  դիմել  Երևանի պետական  համալսարանի  գիտական  խորհրդի  Վրաստանի նախկին  նախագահ Միխաիլ  Սահակաշվիլիին  բուհի  պատվավոր  դոկտորի  կոչումից  զրկելու  խնդրանքով`  հայ ինքնության,  սեփական հողում  ինքնորոշվելու, ապրելու  և արարելու  մեր հայրենակակիցների կյանքի  իրավունքի դեմ  ուղղված Ադրբեջանի  քայլերը  իր հայտարարություններով  խրախուսելու  և դրանց անուղղակի  աջակցելու համար:>>-գրել է Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում: