Տեսնենք, թե կկարողանանք արդյոք դադարեցնել բախումները. Թրամփը՝ ղարաբաղյան հակամարտության սրման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ: 

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ նախագահը, մասնավորապես, ասել է.

«Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին: Ես տեղեկացա դրա մասին այսօր և երեկ: Մենք այդ տարածաշրջանում ունենք շատ լավ հարաբերություններ: Տեսնենք, թե կկարողանանք արդյոք դադարեցնել բախումները»: