Մեր դատն արդար է, միասին մենք հզոր ենք. Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ժողովրդին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայ ժողորդին կոչ է արել համախմբել հայրենիքի պաշտպանության գործի շուրջ: Սինյանյանի տեսաուղերձը հրապարակվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, թշնամին դարձյալ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին` հարձակում գործելով մեր հայրենի Արցախի ուղղությամբ: Թշնամու նպատակը կար և մնում է մեզ զրկել մեզ բնօրրանից, մեզանից խլել պատմական հայրենիքի վերջին մասը, մեզ ոչնչացնել կամ դարձնել անհայրենիք ժողովուրդ: Թշնամին իր հայտնի հովանավոր և ցողասպան մեծ եղբոր հետ միասին կրկին թերագնահատել են մեր ուժը, մեր տոկունությունը և մեր սերն առ հայրենիք: Նրանք բախվելու են ողջ հայության, ողջ հայկական աշխարհի համառ դիմադրությանը և արդար ցասմանը»,- նշել է Սինանյանը:

Զարեհ Սինանյանը հավելել է, որ այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք, ամեն մեկս մեծ դեր ունենք, և եկել է այն պահը, երբ յուրաքանչյուրս իր ձևով, իր հնարավորությունների չափով պետք է պաշտպանի մեր ազգն ու հողը:

«Մեր զինված ուժերը հզոր են և ծանր մարտերում պաշտպանում են մեր հայրենի սահմանները, մեր ժողովրդին: Մենք էլ, համախմբվելով հայրենիքի պաշտպանության գործի շուրջ, պետք է մոտեցնենք հաղթանակի անխուսափելի պահը: Սիրելի՛ներ, կանգնենք մեր հայրենիքի, մեր բանակի, հայ զինվոր կողքին և հաղթենք միասին: Մեր դատն արդար է, միասին մենք հզոր ենք, Աստված մե՛ր կողմից է, և ոչինչ, ոչ ոք՝ ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ սիրիացի վարձկանները չեն կարողանա Ադրբեջանին և Ալիևին փրկել մեր կոշտ և անկասելի պատժից: Փառք մեր բանակին, փառք մեր պետությանը, փառք Հայաստանին և փառք հայ ժողովրդին»,- ասել է Զարեհ Սինանյանը:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կոչը

[ARM] ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կոչըՍիրելի՛ քույրեր և եղբայրներ, Թշնամին դարձյալ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին` հարձակում գործելով մեր հայրենի Արցախի ուղղությամբ: Թշնամու նպատակը կար և մնում է մեզ զրկել մեզ բնօրրանից, մեզանից խլել պատմական հայրենիքի վերջին մասը, մեզ ոչնչացնել կամ դարձնել անհայրենիք ժողովուրդ: Թշնամին իր հայտնի հովանավոր և ցողասպան մեծ եղբոր հետ միասին կրկին թերագնահատել են մեր ուժը, մեր տոկունությունը և մեր սերն առ հայրենիք: Նրանք բախվելու են ողջ հայության, ողջ հայկական աշխարհի համառ դիմադրությանը և արդար ցասմանը: Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք, ամեն մեկս մեծ դեր ունենք, և եկել է այն պահը, երբ յուրաքանչյուրս իր ձևով, իր հնարավորությունների չափով պետք է պաշտպանի մեր ազգն ու հողը: Մեր զինված ուժերը հզոր են և ծանր մարտերում պաշտպանում են մեր հայրենի սահմանները, մեր ժողովրդին: Մենք էլ, համախմբվելով հայրենիքի պաշտպանության գործի շուրջ, պետք է մոտեցնենք հաղթանակի անխուսափելի պահը: Սիրելի՛ներ, կանգնենք մեր հայրենիքի, մեր բանակի, հայ զինվոր կողքին և հաղթենք միասին: Մեր դատն արդար է, միասին մենք հզոր ենք, Աստված մե՛ր կողմից է, և ոչինչ, ոչ ոք՝ ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ սիրիացի վարձկանները չեն կարողանա Ադրբեջանին և Ալիևին փրկել մեր կոշտ և անկասելի պատժից: Փառք մեր բանակին, փառք մեր պետությանը, փառք Հայաստանին և փառք հայ ժողովրդին:[ENG] RA High Commissioner for Diaspora Affairs Zareh Sinanyan addresses Armenian people across the worldDear brothers and sisters,The enemy has once again declared war against the Armenian people by launching an attack on our ancestral Artsakh. Their objective has been and remains to deprive us of our homeland, to rob us of the remaining piece of our historical motherland, to destroy us or make us a stateless people. The enemy, along with its infamous instigator and genocidal big brother Turkey has once again underestimated our strength, our endurance, and love for our homeland. They are about to face the entire Armenian Nation, all of the Armenian world, our tenacious resistance and justified fury. In this war we are all soldiers and all have an important role to play. The time has come for each of us to stand ready to do our part, each within our means, to defend our nation and our land. Our armed forces are heroic and are waging a hard-fought battle in defense of our borders and our people. We too must unite in defense of our motherland and bring about the unavoidable victory which we are destined to achieve. Dear compatriots, let us stand with our Homeland, with our army. Let us stand shoulder to shoulder with our soldiers and together bring about this victory. Our cause is just, together we are invincible. God is on our side, and nothing, neither Turkey nor Syrian mercenaries will be able to save Azerbaijan and Aliyev from our severe and devine punishment.Long live our armed forces, long live our statehood, long live Armenia and the Armenian people. [RUS] Обращение главного уполномоченного по делам диаспоры РА Заре Синаняна к армянам всего мираДорогие сестры и братья,Враг снова объявил войну армянскому народу, напав на наш родной Арцах. Целью врага было и остаётся лишить нас колыбели нашего народа, отобрать последний кусочек нашей исторической родины, уничтожить нас или сделать нас нацией без родины.Враг вместе со своим известным покровителем и старшим братом-убийцей, вновь недооценил нашу силу, нашу стойкость, нашу любовь к Родине. Они столкнутся с упорным сопротивлением и справедливым гневом всего армянства, всего армянского мира.В этой войне мы все солдаты, в ней у каждого из нас своя большая роль, и настало время, когда каждый из нас по своему, в меру своих возможностей должен защитить свою нацию и землю. Наши вооруженные силы сильны, они в тяжелых боях защищают границы нашей Родины, наш народ. И мы также, объединившись вокруг дела защиты Родины, должны приблизить неизбежный момент победы.Дорогие соотечественники! Давайте встанем на защиту нашей Родины, будем рядом с нашей армией, рядом с армянским солдатом и победим вместе! Наш суд справедливый, вместе мы сильны, Бог на нашей стороне, и ничто и никто, ни Турция, ни сирийские наемники не смогут спасти Азербайджан и Алиева от нашего сурового и неудержимого наказания.Слава нашей армии, Слава нашему государству, Слава Армении и Слава армянскому народу!!!#Հաղթելուենք

Posted by Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office on Sunday, September 27, 2020