ՌԴ արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂՀ շփման գծում

Ռուսաստանը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, հակամարտության կողմերին կոչ է անում շտապ դադարեցնել կրակը:

«Ըստ առկա տեղեկատվության, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ վատթարացել է: Շփման գծի երկայնքով երկու կողմից էլ ընթանում է ինտենսիվ գնդակոծություն: Ստացվում են կորուստների մասին հաղորդագրությունները:

Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և իրավիճակը կայունացնելու համար բանակցություններ սկսել»,- ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում տարածված հաղորդագրության մեջ: