«Պատերազմ է․․․ մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները: Մենք միասնական ենք»․ Վլադիմիր Գասպարյան

Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պատերազմ է:

Առաջին անգամը չէ ոչ անցած երեսուն տարիներին, ոչ էլ մեր պատմության ողջ ընթացքում: Եվ առաջին անգամը չէ, որ ազգովի ոտքի ենք կանգնել՝ մեր տունը, մեր երեխաներին, մեր ապագան պաշտպանելու:

Պատմությունն է վկայում՝ երբ ազգովի ենք ելնում՝ հաղթում ենք:
Հիմա էլ այդպես է:

Բանակը թշնամուն մահացու հակահարված է տալիս ռազմաճակատի ողջ երկարությամբ, կամավորական ջոկատներն արդեն առաջին գծում են, մոբիլիզացված է ողջ քաղաքացիական բնակչությունն՝ իր ենթակառուցվածքներով, մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները:

Մենք միասնական ենք:

Մեզ թիկունք են Արդարությունը, Հայրենիքը, Աստված: Ուրեմն՝ Հաղթանակն այլընտրանք չունի:

Մենք միշտ պատրաստ ենք եղել պատերազմի, հիմա էլ պատրաստ և արժանի լինենք մեր Հաղթանակին:
Աստված մեզ պահապան»:

Պատերազմ է:Առաջին անգամը չէ ոչ անցած երեսուն տարիներին, ոչ էլ մեր պատմության ողջ ընթացքում: Եվ առաջին անգամը չէ, որ…

Posted by Vladimir Gasparyan / Վլադիմիր Գասպարյան on Sunday, September 27, 2020