Պատերազմ եք ուզու՞մ, պատերազմ էլ կստանաք. Աշոտ Անդրեասյան

ԲՀԿ ԵՄ նախագահ Աշոտ Անդրեասյանը գրում է.

Պատերազմ եք ուզու՞մ, պատերազմ էլ կստանաք…Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության երիտասարդությանը համախմբվել հայրենիքի պաշտպանության սրբազան գաղափարի շուրջ և միասնական ուժերով պայքարել հանուն մեր ազգային արժանապատվության, հանուն սրբազան հողի և ապագայի։ Քաղաքական, գաղափարական և այլ շերտավորումների գերագույն և գլխավոր առաջնահերթությունը այս պահին պետք է լինի հանուն հայրենիքի սրբազան պայքարը։ Մեր դարավոր պատմության տարբեր ժամանակահատվածներում ոսոխի ահը եղել է համախմբված ժողովրդի անգերազանցելի ուժը։ Երիտասարդները որպես մեր երկրի զարկերակ, պարտավոր են լինել միասնական, պահպանել զգոնությունն ու չտրվել տարրատեսակ սադրանքների։Կոչ եմ անում ներքաղաքական բոլոր տարաձայնությունները ժամանակավորապես դնել մի կողմ և կենտրոնանալ Արցախի Հանրապետության սահմաններն անառիկ պահելուն։Կոչ եմ անում <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության Երիտասարդների Միության անդամներին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով լինել զգոն և ցանկացած պահի սպասել հրահանգի։Պատրաստ ենք ցանկացած պահի մոբիլիզացվել ու կանգնել հայ զինվորի կողքին և պաշտպանել մեր հայրենի հողը։Մեր սուրբ հողի ցանկացած միլիմետրը թանկ արժե մեզ համար։

#ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔՊատերազմ եք ուզու՞մ, պատերազմ էլ կստանաք…Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության և Արցախի…

Posted by Ашот Андреасян on Sunday, September 27, 2020