Ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանին և Արցախին. 14 կուսակցությունների հայտարարությունը

ՀՀ-ում գործով 14 կուսակցություններ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ կապված սահմանային իրավիճակի հետ:Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝«Կոպտորեն խախտելով բազմիցս ստանձնած միջազգային հանձնառությունները, 1994 թ. հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչը, ս.թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկայնքով անցել է հարձակման: Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և խրախուսմամբ, Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ՝ թիրախավորելով նաև բնակավայրեր և խաղաղ բնակչությանը:Պաշտպանության բանակը հաստատակամ իրականացնում է հակառակորդին դիմակայելու իր առաքելությունը:Այս բախտորոշ պահին առաջնային է համահայկական կարողականության մեկտեղումը և միասնական համազգային պատասխանը ագրեսորին:Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցություններս, ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին՝ միջազգային ասպարեզում բացահայտելու և դատապարտելու թշնամու հերթական ագրեսիան:Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել այս նպատակների շուրջ՝ ապահովելով ամուր թիկունք և միասնականություն:Դիմում ենք միջազգային կազմակերպություններին, հանրությանը և պետություններին՝ դատապարտելու հայ ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական հերթական պատերազմը:Հաղթանակը մերն է:«Ազատություն» կուսակցություն«Ազգային օրակարգ» կուսակցություն«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն«Բարգավաճ Հայաստան կուսակցություն»«Երկիր Ծիրանի» կուսակցություն«Ժառանգություն» կուսակցություն«Լուսավոր Հայաստան կուսակցություն»«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»«Հայրենիք» կուսակցություն«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն«Մեկ Հայաստան» կուսակցություն»