Մեր միջազգային գործընկերներին կոչ արեցի խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան. Հայկ Կոնջորյան

Հայկ Կոնջորյանը գրում է.

Քիչ առաջ նամակներով դիմեցի ԵԱՀԿ ԽՎ Նախագահին, գլխավոր քարտուղարին և 57 անդամ պետությունների բոլոր պատգամավորներին՝ տեղեկացնելով այսօր վաղ առավոտից սկսած՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և քաղաքացիական բնակչության նկատմամբ հանցավոր գործողությունների մասին։ Մեր միջազգային գործընկերներին կոչ արեցի խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և շտապ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու իրավիճակի հետագա սրացումը, որը հղի է կործանարար հետևանքներով ամբողջ տարածաշրջանի համար։

Քիչ առաջ նամակներով դիմեցի ԵԱՀԿ ԽՎ Նախագահին, գլխավոր քարտուղարին և 57 անդամ պետությունների բոլոր պատգամավորներին՝…

Posted by Հայկ Կոնջորյան-Hayk Konjoryan on Sunday, September 27, 2020