Մեզ հիմա առավել քան երբևէ անհրաժեշտ է կարգուկանոնի պահպանումը բոլոր ճակատներում. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը գրում է. 

«Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

Երկրորդ ամենակարևոր խնդրանքը բոլորիդ։

Մեզ հիմա առավել քան երբևէ անհրաժեշտ է կարգուկանոնի պահպանումը բոլոր ճակատներում։

Շարունակում ենք բարձր պատասխանատվությամբ հետևել հակահամաճարակային կանոններին։

Մենք իրավունք չունենք թիկունքում կամ առաջնագծում խթանել վիրուսի տարածմանը։ Հաշվի առեք, որ ամեն վայրկյան հնարավոր է թիկունքում մոբիլիզացիա և դեպի սահմաններ տեղակայում։ Ուստի կշեռքին ոչ թե դնում ենք սահմանի կարևորությունն ու վիրուսի վերաբերյալ աչքաթողություն ենք անում, այլ կա կշեռքի մի կողմ. ամուր, կարգուկանոնով հանություն և բանակ։

Կարգուկանոն, համախմբվածություն, անկոտրում կամք և հաղթանակ»։