Ղազախստանը կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցներն իրավիճակի կայունացման համար

Ղազախստանի Հանրապետությունը խոր անհանգստություն է հայտում սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության սրացման կապակցությամբ։Այդ երկրի կառավարության պաշտոնական էջում հրապարակված հայտարարությամբ, Ղազախստանը կոչ է անում բարեկամ Հայաստանին ու Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցներն իրավիճակի կայունացման ու բանակցություններ սկսելու համար։«Պատրաստ ենք համագործակցել միջազգային կազմակերպությունների հարթակում հակամարտության լուծման խաղաղ ուղիների որոնման հարցում» ։