Կամավորագրման անհրաժեշտություն չկա, առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես կգա հատուկ հայտարարությամբ

Կամավորագրման անհրաժեշտություն չկա, առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես կգա 
հատուկ հայտարարությամբ

Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր (մինչև 10000 մարդ)՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով մեր հայրենակիցների պատրաստակամությունը, հայտնում է, որ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա, իսկ առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես կգա առանձին, հատուկ հայտարարությամբ։