Թուրքիան Սիրիայում եւ տարածաշրջանում ահաբեկչության գլխավոր հովանավորն է. ԱԳ նախարար

Սիրիան կտրուկ դատապարտում է հանցագործությունները, որոնք իրականացվում են իր տարածքում արեւմտյան կոալիցիայի անդամները, հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դատապարտում ենք այսպես կոչված համաշխարհային կոալիցիայի բոլոր հանցագործությունները, որոնք շարունակում են իրագործվել՝ Սիրիայի օրենքները խախտելով երկրի հյուսիս-արեւելքում,-ընդգծել է նախարարը:-Դա ներառում է նավթի հափշտակումը, բնակչության ուղղությամբ հարձակումները, շենքերի եւ ենթակառուցվածքների ավելումը»:

Մուալեմը նաեւ ընդգծել է, որ ամերիկյան եւ թուրքական ուժերի մշտական անօրինական ներկայությունն ու գործողությունները Սիրիայի տարածքում իրենցից ներկայացնում են ապօրինի օկուպացիա: «Սիրիան կանի իրենից կապված ամեն ինչ այդ օկուպացիան վերջ տալու համար՝ օգտագործելով միջազգային իրավունքի բոլոր միջոցները»,-նշել է նա:

Մուալեմի խոսքով՝ Թուրքիան շարունակում է աջակցել Սիրիայում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը:

«Երբ խոսքը վերաբերում է ահաբեկչության հովանավորներին, ներկայիս թուրքական ռեժիմը գերազանցում է բոլորին: Այն Սիրիայում ահաբեկչության գլխավոր հովանավորն է,-ասել է նախարարը:-Թուրքիան նպաստում է Սիրիայի տարածքում տասնյակ հազարավոր օտարերկրյա ահաբեկիչների տեղափոխմանը, շարունակում է աջակցել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը, որոնք սառնասրտորեն սպանում են սիրիացիներին:» «Քայլեր են ձեռնարկվում մեր տարածքները թրքացնելու ուղղությամբ: Կոլեկտիվ պատժի են ենթարկում միլիոնավոր մեր քաղաքացիներ, որոնք հրաժարվում են ապրել թուրքական օկուպացիայում Հասեքում եւ Թուրքիային սահմանակից տասնյակ քաղաքներում»,-ասել է Մուալեմը: