Գևորգ Կոստանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու և անխոչընդոտ Հայաստան վերադառնալու համար․ Արթուր Ղազինյան

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու և Հայաստան անխոչընդոտ վերադառնալու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Ստեղծված իրավիճակում կոչ եմ անում դադարեցնել առերևույթ քաղաքական դրդապատճառներով բոլոր քրեական հետապնդումները և վերացնել հայտարարված հետախուզումները՝ տալով հնարավորություն Հայաստանից հեռացած մեր բոլոր հայրենակիցներին անխոչընդոտ վերադառնալ և ծառայել Հայաստանին և Արցախին»,-գրել է Արթուր Ղազինյանը: