Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի մարտակոչը

գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյանհիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակըհրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ  հարվածներից հետո հարձակմանէ անցել շփման գծի ամբողջ երկարությամբ:  Այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրածրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել միբառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը:

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը  ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իրբնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ուքաղաքացիական բնակչությանը,  նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակերեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախը բոլորս ենք: Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում և երկաթակուռմիասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլորտեսակետները, բոլոր  կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդինբոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինվածավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը,  անհրաժեշտությանդեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնականխաղաղություն:

Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը:

Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ումեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա  ապրելուիրավունքը:

Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:

Մեզ հետ է արդարությունը:

Մեզ հետ է Աստված:

Հաղթանակը մե՛րն է լինելու»: