Այս պատերազմում հաղթողներ չկան, տուժելու են երկու կողմերն էլ․ Կարո Փայլան


Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ բախումներ են ՀՀ ու ադրբեջանական զինված ուժերի միջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Վերջինս իրավիճակի սրումից զերծ մնալու կոչով դիմել է Թուրքիային՝ նշելով, որ այս պատերազմում հաղթողներ չկան, տուժելու են երկու կողմերն էլ:

«Եկեք մեզ վրա վերցնենք կրակի դադարեցումն ապահովելու պատասխանատվությունը»,- դիմելով Թուրքիայի ԱԳՆ-ին՝ նշել է Փայլանը: