Ակնհայտ է, որ Ադրբեջանի կոռումպացված նավթաօլիգարխիկ ղեկավարությունը վաղուց էր ծրագրել այդ լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա. Սերժ Թանկյան

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։ Երաժիշտն իր Instagram-ում գրառում է կատարել՝ գրելով․

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի կոռումպացված նավթաօլիգարխիկ ղեկավարությունը վաղուց էր ծրագրել այդ լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա. նախազգուշացնող նշաններ եղել են Թուրքիայի կողմից Սիրիայից գրոհայինների ներմուծումից մինչեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի դեսպանատան վերջին նախազգուշացումները։ Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ։ Մինչդեռ Ադրբեջանն անջատել է ամբողջ համացանցը, բացի Twitter-ից, որպեսզի նրանք կարողանան այն օգտագործել ապատեղեկատվություն արտահանելու համար։ Կեղտոտ պետրո-օլիգարխները վախենում են սեփական ժողովրդից, դրա համար էլ պատերազմ են սկսում՝ օրիգինալ հասկացություն չէ։ Մյուս կողմից, Հայաստանում առաջադեմ ժողովրդավարություն է՝ ի շնորհիվ 2018 թվականի խաղաղ թավշյա հեղափոխության։ Եկել է Բաքվում հեղափոխության ժամանակը։ Եվ միայն այդ ժամանակ խաղաղություն ձեռք կբերվի այդ երկու ազգերի միջեւ»։ Նա նաեւ հավելել է  #artsakhstrong #armeniastrong #stopazeriaggression #stopaliyev հեշթեգները։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: