Քաղաքական հետապնդումները շարունակվում են. Աշոտ Անդրեասյան

ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանը գրառմամբ ներկայացրել է հակիրճ ինֆորմացիա տիրող իրավիճակի մասին.

《Իրավիճակի մասին հակիրճ՝ Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող բոլոր շինծու քրեական գործերը ի հայտ են եկել ԲՀԿ Քաղաքական Խորհրդի նիստի ընթացքում հնչեցված իշխանության անգործության և իշխանափոխության վերաբերյալ հայտարարությունից հետո, Գագիկ Ծառուկյանի և իր քաղաքական թիմի նկատմամբ ամիսներ շարունակ իրականացվում է քաղաքական հետապնդում, խուզարկվում են ԲՀԿ-ականների տներ, գրասենյակներ, հարյուրավոր ԲՀԿ-ականներ հրավիրվում են հարցաքննությունների, Մինչ այժմ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործերրի վերաբերյալ առարկայական որևէ ապացույց չկա, Գագիկ Ծառուկյանի դատական ողջ պրոցեսներն ընթանում են խնդրահարույց, տարօրինակ և բազմաթիվ անօրինական հանգամանքների պայամաններում (գործի քննչական մարմնի սխալներ, ժամկետների խախտում,ոչ պատշաճ ծանուցումներ, դատավորների նախընտրելիություն,պրոցեսների հետ կապված բազմաթիվ ապօրինություններ, խտրական մոտեցումներ և այլն), Հոկտեմբերի 8-ին հանրահավաք անցկացնելու հայտարարությունից անմիջապես հետո իշխանությունները անհիմն կերպով անում են հնարավոր և անհնար քայլեր Գագիկ Ծառուկյանին հնարավորինս շուտ կալանավորելու միջոցներ կիրառելու համար, Բարգավաճ Հայաստան Կուսակցության և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարվող գործողություններն ունեն ոչ թե իրավական այլ քաղաքական ենթատեքստ, Իշխանական մամուլը պարբերաբար կեղծ լուրեր է տարածում Գագիկ Ծառուկյանի և նրա կողմնակիցների վերաբերյալ, Վաղ առավոտից Գագիիկ Ծառուկյանի աջակիցները գտնվում են դատարանի դիմաց արդար դատավարության պահանջով և Գագիկ Ծառուկյանին աջակցելու նպատակով, Մամուլի կողմից տարածվող լուրերը այն մասին, որ դատարանի առաջ հավաքված քաղաքացիները եկել են շանտաժի ազդեցության տակ և հանդիսանում են նրա գործարանի աշխատակիցներ բացահայտ կեղծ են, քանի որ բացառապես բոլոր հիմնարկները, գրասենյակներն ու կազմակերպությունները ողջ օրվա ընթացքում անխաթար և մշտական ռեժիմով աշխատել են։ Իշխանության հրատապ գործողությունների պատճառը առաջիկայում իրականացվելիք հանրահավաքի օրակարգն ու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տածած ակնհայտ վախն է։ Գագիկ Ծառուկյանի աջակիցների կողմից անցկացվող հավաքի ընթացքում ԲՀԿ-ականները հորդորում են բոլոր մասնակիցներին պահպանել համաճարակային կանոնները, կրել դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն։ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 23:00-ին։Իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում, մինչև վերջ պայքարելու ենք արդարության համար և պահանջելու ենք կառավարության 100% հրաժարականը հանուն հայ ազգի և հայ ժողովրդի բարօրության և բարեկեցության։Քաղաքական հետապնդումները շարունակվում են …》